News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավելի քան միլիոն օգտատերեր վրդովված են Netflix ընկերության պատճառով՝ կապված կրոնական կատակերգության հետ, որի մեջ Հիսուս Քրիստոսը միասեռական է ներկայացված, հայտնում է FoxNews-ը։

«Քրիստոսի առաջին գայթակղությունը» անվանումով ֆիլմը Netflix Brazil-ով առաջին անգամ ցուցադրվել է դեկտեմբերի 3-ին եւ այն ժամանակվանից մեծ վեճեր է առաջացրել համացանցում։ Քրիստոսը պատկերված է որպես թաքնված միասեռական։ Ամերիկյան եպիսկոպոս Ջոզեֆ Սթրիքլենդը միացել է այն կաթոլիկներին, որոնք վրդովված են ֆիլմի ցուցադրումից։ «Պարզապես հրաժարվել եմ Netflix-ի բաժանորդագրությունից, աստծուն անարգողները արժանի չեն աջակցության»,- Twitter-ում գրել է նա։

Երկուշաբթի առավոտվա տվյալներով՝ ավելի քան 1,76 մլն մարդ ստորագրել է խնդրագրի տակ, որը կոչ է անում Netflix-ին միջոցներ ձեռնարկել ֆիլմի կապակցությամբ, քանի որ այն վիրավորել է քրիստոնյա հանդիսատեսին։ «Քրիստոսի առաջին գայթակղությունը» ֆիլմում պատմվում է այն մասին, որ Քրիստոսն ու նրա ընկեր Օրլանդոն գալիս են Մարիամի եւ Հովսեփի տուն՝ որդու ծննդյան օրվա կապակցությամբ, հայտնում է New York Daily News-ը։ Հիսուսը փորձում է թաքցնել իր հարաբերությունները Օրլանդոյի հետ, որը անընդհատ ակնարկում է, որ իրենք ավելի քան ընկերներ են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ