News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե կհիասթափվի, եթե պարզվի, որ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման վերաբերյալ պայմանավորվածություններին հակառակ Փհենյանն իրականացնում է նոր մշակումներ: Նա այս մասին երեկ Սպիտակ տանն ասել է լրագրողներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես կհիասթափվերի, եթե ինչ-որ բան աշխատանքի մեջ է: Եթե դա այդպես է, ապա կպարզենք: Բայց մենք դրան ակնդետ հետեւում ենք, մենք հետեւում ենք Հյուսիսային Կորեային»,- ասել է նա:

Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցները դեկտեմբերի 8-ին հայտնել էին Թոնչհան-նի շրջանում Սոհե տիեզերակայանում հաջող փորձարկման անցկացման մասին: Ենթադրվում է, որ այնտեղ փորձարկվել է հրթիռային շարժիչ: Սա 2018 թվականին Կորեական թերակղզու ապամիջուկայնացման շուրջ Փհենյանի եւ Վաշինգտոնի բանակցությունների մեկնարկից սկսած առաջին նման թեստն է: Փորձարկումների մասին հայտնի դառնալուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Twitter-յան էջում նշել էր, որ «Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կարող է ամեն ինչ կորցնել, եթե թշնամական գործողություններ ձեռնարկի»:

Ավելի վաղ Փհենյանը բազմիցս հանդես էր եկել Վաշինգտոնին ուղղված կոչերով՝ երկկողմ հարաբերությունները կարգավորել մինչեւ 2019-ի տարեվերջ: ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի առաջին գագաթնաժողովը հաջողությամբ անցկացվել է 2018 թվականի հունիսին Սինգապուրում, սակայն 2019-ի փետրվարին Հանոյում անցկացված երկրորդ հանդիպումն անարդյունք էր ավարտվել: Երկու երկրների առաջնորդները հունիսի 30-ին նաեւ կարճատեւ հանդիպում էին ունեցել Հարավային եւ Հյուսիսային Կորեաների սահմանին Փհանմունջոմ սահմանապահ կետում, որից հետո սեպտեմբերին Թրամփը հայտարարել էր, որ նախատեսում է Կիմ Չեն Ընի հետ հանդիպել մինչեւ այս տարվա վերջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ