News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի Սահմանադրական ասամբլեան որոշել է խորհրդարանական իմունիտետից զրկել ընդդիմության կողմից վերահսկվող Բոլիվարական Հանրապետության ազգային ասամբլեայի չորս պատգամավորի «հայրենիքի դավաճանության» պատճառով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով EFE գործակալությանը։

Նրա տվյալներով՝ սկսված հետաքննության պատճառով իմունիտետից կզրկվեն Խորխե Միլյանը, Էռնան Քլարեթ Ալեման Պերեսը, Կառլոս Ալբերտո Լոսանո Պարան եւ Լուիս Ստեֆանյելին, որոնք ներկայացնում են խոշոր ընդդիմադիր կուսակցություններ։

Ավելի վաղ Վենեսուելայի Գերագույն դատարանը բավարարել էր դատախազության՝ պատգամավորներին «հայրենիքի դավաճանության, դավադրության եւ ապստամբության հրահրելու» մեղադրանք ներկայացնելու հայցադիմումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ