News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ երկու անձի մեղադրանք է առաջադրվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 13-ին՝ ժամը 14:50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում 62-ամյա տղամարդը հաղորդում եւ բացատրություն է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում մի խումբ անձինք իրեն հայհոյել են, քաշքշել, ջրի տարայով հարվածել դեմքին:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից եւս երկուսի ինքնությունը, որոնցից մեկն Աբովյան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1988 թվականին, իսկ մյուսը՝ Երեւանի բնակիչ՝ ծնված 1990 թվականին:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2019թ. մայիսի 13-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի վարչական շենքի առաջին հարկում երեք անձինք, բռնություն գործադրելու սպառնալիքով, ուրիշի գույքը ոչնչացնելով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, հասարակության նկատմամբ  դրսեւորել բացահայտ անհարգալից վերաբերմունք:

Այսպես՝ Երեւան քաղաքի բնակիչները՝ ծնված 1991 եւ 1968թթ., ինչպես նաեւ Աբովյան քաղաքի 31-ամյա բնակիչը, գտնվելով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի վարչական շենքի առաջին հարկում, իրենց սեփական անձի կարծեցյալ գերակայությունն ու առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, չենթարկվելով տեղում ծառայություն իրականացնող ոստիկանության եւ դատական կարգադրիչների՝ իրենց խուլիգանական գործողությունները դադարեցնելու եւ անձի իրավունքները չսահմանափակելու պահանջներին, խմբի կազմում, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել հասարակության նկատմամբ, որը զուգորդվել է հավաքի մասնակցի՝ Երեւան քաղաքի՝ 62-ամյա բնակչի ազատ տեղաշարժվելու, դատարանի շենքում գտնվելու իրավունքները սահմանափակելու, վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով:

Նախաքննությամբ պարզվել է, որ 31-ամյա տղամարդը ցուցապաստառը խլելու եւ ոչնչացնելու նպատակով հետեւից մոտեցել է 62-ամյա տղամարդուն:

Այդ ընթացքում 29-ամյա երիտասարդը, վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով, բարձրաձայն պահանջելով դատարանի շենքից դուրս հանել, մոտեցել եւ խլել է նրա ձեռքում գտնվող ցուցապաստառը ու ոչնչացրել այն, իսկ 51-ամյա տղամարդն իր ձեռքում գտնվող շշով հարվածել է 62-ամյա տղամարդու աջ այտին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Արդյունքում նաեւ խախտվել է դատարանի, ինչպես նաեւ՝ այնտեղ հասարակական կարգը ապահովելու նպատակով ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների ու դատական կարգադրիչների բնականոն աշխատանքը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 29-ամյա երիտասարդին եւ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը ՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ինչ վերաբերում է միջադեպի մասնակից երրորդ անձին՝ 51-ամյա տղամարդուն, ապա նրա վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է 2019թ. սեպտեմբերին. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հակակոռուպցիոն դատարանը փոխեց Ցոլակ Ակոպյանի խափանման միջոցը․ վարչական հսկողությունը վերացրեց
Հակակոռուպցիոն դատարանը քիչ առաջ մեր միջնորդության բավարարմամբ...
Սյունիքում գազի թունավորմամբ հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ անչափահասներ
Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում կազմվել են փաստաթղթեր…
«Զվարթնոցում» ձերբակալվել 45-ամյա կինը. նա հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության մեղադրանքով
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական...
Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանի նկատմամբ բռնության կասկածանքով. Դեպքը եղել է այսօր
Սակայն ակցիայի մասնակիցներից մեկը, պաշտոնատար անձի օրինական...
Բլոգեր Միկա Բադալյանին բերման են ենթարկել ոստիկանություն
Բարեկամներ, հենց հիմա ոստիկանությունը Հանրապետության հրապարակից ինձ բերման է ենթարկում, սպասենք նորություններին, ինձ տանում են ոստիկանության...
Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Մայիսի 10-ին՝ ժամը 00:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Ամենաշատ