News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Լիբանանի խորհրդարանի նախագահը եւ վարչապետը բողոքի ցույցի մասնակիցների եւ անվտանգության ուժերի բախումներից հետո կոչ են արել զերծ մնալ երկպառակությունից, հայտնում է Reuters-ը։

Հոկտեմբերի 17-ից Լիբանանում տեղի են ունենում բողոքի ցույցեր, որոնք հանգեցրել են վարչապետ պաշտոնից Սաադ Հարիրիի հրաժարականին։ Ցուցարարները հանդես են գալիս 1975-1990թթ․ պատերազմից հետո երկրում վատագույն տնտեսական ճգնաժամի դեմ պայքարելու կառավարության անկարողության դեմ։

Անվտանգության ուժերը Բեյրութի կենտրոնում արցունքաբեր գազ են օգտագործել, որպեսզի ցրեն ցույցերը։ հարյուրավոր տղամարդիկ մոտոցիկլետներով, իրենց կուսակցությունների դրոշները ծածանելով, վանկարկել են․ «Շիաներ, շիաներ»։ Ականատեսների վկայությամբ, նրանք անվադողեր են այրել, քարեր են նետել իրավապահների վրա։

Խորհրդարանի խոսնակ Բերիի եւ վարչապետ Հարիրիի հանդիպումից հետո նրանց տարածած հայտարարության մեջ լիբանանցիներին կոչ է արվում թույլ չտալ իրենց ներքաշել երկպառակության մեջ եւ պահպանել քաղաքացիական խաղաղությունը։

Լիբանանի հիմնական կուսակցությունները Հարիրիի հրաժարականից հետո դեռեւս չեն կարողանում պայմանավորվածություն ձեռք բերել նոր կառավարության շուրջ։ Հարիրին առայժմ կատարում է վարչապետի պարտականությունները։

Ներքին անվտանգության ուժերը երեքշաբթի օրը հայտարարել են, որ 65 ոստիկաններ վնասվածքներ են ստացել գիշերը տեղի ունեցած բռնության հետեւանքով։ Երեք մարդ կալանավորվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ