News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ներկա պահին աշխատում է հայկական վարորդական իրավունքների ճանաչման համաձայնագրի շուրջ։ Այս մասին Ազգային ժողովում դեկտեմբերի 18-ի մամուլի ասուլիսում ասաց Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նա հիշեցրեց, որ ժամանակին Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալն ասել էր, որ հարցը կլուծվի մինչեւ ընթացիկ տարեվերջ։

«Նոյեմբերի կեսին  ես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայից տեղեկություն ստացա այն մասին, որ պատրաստվում է այս հարցի լուծումը, ինչպես նաեւ համաձայնագիր ԵՏՄ շրջանակում, քանի որ Ռուսաստանի օրենսդրության այս կետը այսօրվա դրությամբ հակասում է ԵՏՄ-ում Մոսկվայի պարտավորություններին»,- պարզաբանել է Մելքումյանը։

Նա նաեւ նշեց, որ Հայաստանում, ի թիվս այլոց, ընդունվել է համապատասխան որոշում, բայց Ռուսաստանում վարորդ են աշխատում զգալի թվով հայ քաղաքացիներ, քան հակառակը։

Պատգամավորն ասաց, որ պետք է սպասել, մինչեւ որ որոշումը պատրաստ լինի, եւ ԵՏՄ բոլոր երկրները այն վավերացնեն։ Միեւնույն ժամանակ, նա չբացառեց, որ հարցի մեջ քաղաքական տարր կա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Ամենաշատ