Ռուսաստանը չի ձգտում փակել ինտերնետը, իսկ ազատ եւ ինքնիշխան ինտերնետ հասկացությունները չեն հակասում միմյանց: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
««Ազատ» եւ «ինքնիշխան» ինտերնետ հասկացությունները չեն հակասում միմյանց, քանի որ այդ օրենքի նպատակը մեկն է՝ թույլ չտալ բացասական հետեւանքներ համաշխարհային ցանցի հնարավոր անջատմամբ: Ահա թե ինչի մասին է խոսքը, դրանում է կայանում ինքնիշխանությունը: Այդ օրենքի իմաստն այն է, որ այստեղ չկան որեւէ սահմանափակումներ»,- նշել է նա:
«Մենք չենք ձգտում եւ մտադիր չենք փակել ինտերնետը»,- հավելել է նա: