News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից։

Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը կրկին ընդգծել է, որ հայ եւ ռուս ժողովուրդներին կապում է դարերի բարեկամությունն ու եղբայրությունը, եւ հայ-ռուսական հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ: Նա նշել է, որ երկու երկրների հարաբերությունների առանցքային ուղղությունը միջխորհրդարանական համագործակցությունն է, որտեղ առանձնացրել է 3 հարթակ՝ խորհրդարանական հանձնաժողովների համագործակցությունը, մշտական հանձնաժողովների համատեղ նիստերը եւ արդյունավետ համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ այդ հարթակներում ծագող խնդիրներն անհրաժեշտ է լուծել համատեղ ջանքերով, նաեւ նշել է, որ ակնկալում են ռուս գործընկերների աջակցությունը՝ մի քանի մարմիններում Հայաստանի առաջադրած թեկնածուների ընտրության հարցում:

Կոնստանտին Կոսաչովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ Արարատ Միրզոյանին փոխանցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի ողջույնները: Նա հայտնել է, որ Վալենտինա Մատվիենկոն պատրաստվում է այցելել Հայաստան, եւ անհրաժեշտ է միայն հստակեցնել այցի ժամկետները: Կոնստանտին Կոսաչովն Արարատ Միրզոյանի նշած համագործակցության երեք ուղղություններին հավելել է նաեւ խորհրդարանների ղեկավարների մակարդակով պարբերական շփումները, որոնք խթան են՝ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման համատեքստում: Կոնստանտին Կոսաչովն արձանագրել է հայ գործընկերների հետ ունեցած համագործակցության բարձր մակարդակը, ընդգծել, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից եւ խորհրդարանի կազմի փոփոխությունից հետո աշխատանքները շարունակվել են առանց դադարների, ինչը գոհացուցիչ է եւ վկայում է միասնական օրակարգով աշխատելու փոխադարձ հետաքրքրվածության մասին:

Նա նշել է, որ ՌԴ-ն ՀՀ-ի հետ համագործակցում է միջազգային 7 հարթակներում, ինչը ռեկորդային թիվ է, եւ Ռուսաստանի Դաշնությունը ոչ մի երկրի հետ համագործակցության այդքան հատման կետեր չունի, որքան Հայաստանի հետ: Կոնստանտին Կոսաչովը հավաստիացրել է, որ ՌԴ-ն միջազգային կառույցներում պատրաստ է աջակցել Հայաստանի Ազգային ժողովի առաջադրած թեկնածուներին: Նա շնորհակալություն է հայտնել՝ իրենց այցը հրաշալի կազմակերպելու համար եւ առաջարկել 2 երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների տարեկան 2 համատեղ նիստ գումարել, որոնցից հաջորդը տեղի կունենա Մոսկվայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրան մաղթել «ուժ՝ պատասխան պատրաստելու համար»
Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն...
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
Ամենաշատ