News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

2019-ին Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարները հանդիպել են 3 անգամ, եւ դա վկայում է երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջեւ համագործակցության բարձր մակարդակի մասին: Այս մասին այսօր Երեւանում Եվրասիական փորձագիտական ակումբի 6-րդ ամենամյա նիստում «2019 թվականին հայ-ռուսական հարբերությունները: Նոր հնարավորությունների պատուհան» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Էդուարդ Երիցյանը:

Նա նշեց, որ Հայաստանը Անդրկովկասում Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն ու առանցքային գործընկերն է՝ այդպիսով մեջբերելով ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի խոսքերը:

Երիցյանը հիշեցրեց, որ երկու երկրների միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, Ռուսաստանն ու Հայաստանը հաջողությամբ համագործակցում են միջազգային կառույցների շրջանակում, առաջին հերթին ՀԱՊԿ-ում եւ ԱՊՀ-ում:

«Այս տարի ռազմական քանակակազմը համատեղ լուծել է ուսումնամարտական խնդիրները «Մարտական եղբայրություն-2019» օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների ընթացքում, որոնք անցկացվել են այս տարվա հոկտեմբերին Ռուսաստանի, Բելառուսի եւ Տաջիկստանի տարածքներում, ինչպես նաեւ սեպտեմբերին Աստրախանի «Աշուլուկ» զորավարժարանում անցկացված «Մարտական ընկերակցություն-2019» զորավարժությունների ընթացքում»,- ասաց նա:

Ընդ որում, նա նշեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները մեծ ուշադրություն են հատկացրել երկու երկրների միջեւ ռազմատեխնիկական համագործակցությանը, որն այժմ զարգանում է 3 հիմնական ուղղություններով՝ ռազմատեխնիկական աջակցություն, ռազմատեխնիկական համագործակցության հարցով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում փոխգործակցություն, որի գործունեությունը վերջին շրջանում էապես ակտիվացել է, եւ պետական արտահանման վարկի տրամադրում:

Երիցյանը նշեց, որ տվյալ դեպքում առանցքային է ոչ միայն «վարկ» տերիմը, այլ «պետական» տերմինը, քան որ ի տարբերություն կոմերցիոն վարկի՝ այն տրամադրվում է ամենացածր տոկոսադրույքով:

Բացի այդ, ՀՀ ՊՆ ներկայացուցիչը հիշեցրեց, որ բանակցությունների ընթացքում նշվել է ՌԴ ՊՆ բուհերում հայ զինվորականների պատրաստվածության կարեւորությունը:

Նշենք, որ համաժողովը կազմակերպվել է «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտավերլուծական հասարակական կազմակերպության եւ Եվրասիական փորձագիտական ակումբի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովան մեկնաբանել է ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մարզերից
Զախարովան մեկնաբանել է ռուս զինվորականների դուրսբերումը Հայաստանից...
Զախարովա. ՌԴ-ն միշտ հավատարիմ է եղել եւ առաջնորդվել է Հայաստանի հետ հարաբերությունների դաշնակցային մակարդակով
Ռուսաստանը միշտ հավատարիմ է եղել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին...
Ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ
Սահմանային կետում այս պահին շարժ կա, նախապատրաստական աշխատանքներ են ընթանում...
«Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ ԱԴԾ սահմանային անցակետն առաջիկայում կփակվի. Բորտնիկով
Միաժամանակ, նա ընդգծել է, որ ռուս սահմանապահները մնում են երկրում և հայկական կողմի խնդրանքով կհսկեն Թուրքիայի և Իրանի հետ սահմանը...
Հայաստանը համարյա ամենագլխավոր ձեռքբերողն է ԵԱՏՄ ինտեգրման շրջանակում. Կոպիրկին
Հայաստանը համարյա ամենագլխավոր ձեռքբերողն է...
Ռուս սահմանապահները Ներքին Հանդում էլ չեն հսկում անցուդարձը, հավաքել են մալուխները
Ռուս սահմանապահներն այս տարածքներում տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո՝ Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ