News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Կարծում եմ՝ տոները պետք է անցնեն, հետո ժողովուրդը գնահատի, թե որքանով էին արդարացված Ամանորի ծախսերը, ես չէ, որ պետք է գնահատեմ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերը վառելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Դիտարկմանը, որ շատ մարդիկ ասում են, որ ավելի լավ էր այդ միջոցներով կարելի էր վերելակները փոխել, քաղաքապետն արձագանքեց. «Մեկը մյուսի հետ կապ չունի: Նա էլ ենք անում, նա էլ ենք անում: Եթե մի բան անում ես, չի նշանակում, որ մյուսը չես անում: Պետք է բոլորն էլ արվի: Զուգահեռ աշխատռանքներ անելու մեջ է գաղտնիքը, ոչ թե կենտրոնանալ մի բանի վրա՝ մոռանալով մյուսը»:

Նա հավաստիացրեց, որ 2020 թվականին երեւանիցների համար շատ մեծ փոփոխություններ են լինելու. «2019-ին արդեն շատ գործեր ենք սկսել, որոնց արդյունքը կտեսնենք 2020-ին: Ինձ համար որպես քաղաքապետ առաջնահերթությունը տրանսպորտային համակարգն է: Այդ ուղղությամբ այս տարի բավականին մեծ աշխատանք է կատարվել: Արդեն մտել ենք մի փուլ, որ սկսել ենք իրագործել: Այսինքն քննարկումների, հաշվարկների փուլն անցած է եւ արդեն կոնկրետ աշխատանքների ենք անցել»:

Հարցին, երբ երեւանցիները կտեսնեն նոր ավտոբուսներ քաղաքում, Մարությանը պատասխանեց. «Դե ասել ենք, որ ծրագրի իրականացումը 2-4 տարի կտեւի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ