News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը եւ ռուսական բիզնեսը ուշադիր հետեւում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Նրանք ուշադիր հետեւում են այն փոփոխություններին ու բարեփոխումներին, որոնք ձեռնարկում է երկրի ղեկավարությունը, եւ այն ռազմավարություններին, որոնք մշակվում են տնտեսական, սոցիալական, հումանիտար եւ այլ ոլորտներում: Այս մասին դեկտեմբերի 24-ին տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Ընդ որում՝ նա նշեց, որ գործընկերների եւ խորհրդատուների, այդ թվում՝ արտաքին, ընտրությունը իր՝ Հայաստանի ինքնիշխան գործն է: «Մեզ համար անչափ կարեւոր է, որպեսզի այն փոփոխությունները, որոնք կատարվում են երկրի ներսում եւ այն ոլորտներում, որոնք ուղղակիորեն առնչվում են մեր սերտ հարաբերություններին, վտանգավոր խզում չստեղծեն այն ամենի, ինչ արվում է, եւ մեր հարաբերություններում տեղի ունեցողի միջեւ: Բնականաբար, այդ հարաբերությունները պետք է հարմարվեն փոփոխվող աշխարհին եւ փոփոխվող իրողություններին: Բայց սա գործընթաց է, հատկապես՝ եթե խոսքը դաշնակիցների մասին է, որը պետք է ենթադրի հարաբերություններին խնամքով մոտեցում, միմյանց շահերը հաշվի առնել, բայց նաեւ, բնականաբար, պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքի անշեղ պահպանում»,- ասաց Ռուսաստանի դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրան մաղթել «ուժ՝ պատասխան պատրաստելու համար»
Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն...
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
Ամենաշատ