News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 26-ի նիստում հավանություն տվեց «Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրին:

Հարցը ներկայացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ այս ծրագրի հիմքում ընկած է «Մասդար» ընկերության եւ Հայկական պետական հետաքրքրությունների ֆոնդի դեռեւս այս տարվա հուլիսի 12-ին կնքված հուշագիրը: «Դրանով նախատեսվում է արդյունավետ համագործակցությունարեւային ֆոտովոլտային, հողմային եւ լողացող արեւային էլեկտրակայանների կառուցման ուղղություններով: հետագայում այս երկու ընկերությունների միջեւ կնքվել է համաձայնագիր, որով առաջարկվում է երկու փուլով իրականացնել 400 մգվտ արեւային կայանների կառուցման մի ծրագիր: Առաջին փուլով նախատեսվում է մինչեւ 2023 թվականի դեկտեմբեր իրականացնել 200 մգվտ հզորությամբ արեւային  ֆոտովոլտային կայանի եւ այլ անհրաժեշտ ենթակառուցվածքների, շենքերի, շինությունների կառուցում, միացում հաղորդման ցանցին եւ գործարկում: Նաեւ մեկ կվտ-ի համար արժեքը կազմելու է 2,99 ցենտ:  Սա մեր մոտ գործող ամենացածր սակագնից ավելի ցածր է մոտ 30 տոկոսով:

Երկրորդ փուլով մինչեւ 2024 թվականի դեկտեմբերը նախատեսվում է իրականացնել եւս 200 մգվտ հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայանների կառուցում՝ 2,95 ԱՄՆ ցենտ սակագնով»,-ասաց նա:

Ավինյանն ընդգծեց, որ նախագծով  առաջարկվում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին Ծրագրի յուրաքանչյուր փուլի համար հրապարակային հրավերի միջոցով հայտարարել միջազգային մրցույթ՝ հնարավորություն ընձեռելով այլ կազմակերպությունների ներկայացնել Ծրագրի տվյալ փուլի համար ՀՀ կառավարության աջակցության համաձայնագրի նախագծով առաջարկված սակագնից առավել ցածր սակագնով Ծրագիրն իրականացնելու հայտ:

Ծրագրի յուրաքանչյուր փուլի համար հրապարակային հրավերի միջոցով իրականացվող միջազգային մրցույթի արդյունքներն ամփոփել եւ հաղթողին հայտարարել ոչ ուշ քան 2020 թվականի հոկտեմբերի 15-ը՝ առաջին փուլի եւ 2021 թվականի հոկտեմբերի 15-ը՝ երկրորդ փուլի համար:

Ավինյանը նշեց, որ իրականացրել են հստակ հաշվարկներ, թե մինչեւ 2030 թվականը որքան արեւային կայանների կլանման հնարավորություն ունի էներգետիկ համակարգը եւ որքան է ցանկալի չափը, որ պետք է կառուցենք. «Ըստ հաշվարկների, մինչեւ 2030 թվականը կառուցելու ենք մինչեւ 1000 մգվտ հզորության արեւային  կայաններ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց հետեւյալը. «Ինչ իրավիճակ ունենք. միջազգային ներդրողը գալիս, ասում է՝ ես ուզում եմ 500 մլն դոլարի ներդրում անել եւ կառուցել արեւային կայաններ ՀՀ-ում, պատրաստ եմ այդ արեւային կայանի էլեկտրաէներգիան վաճառել էներգետիկ համակարգին էս սակագնով: Մենք նայում ենք, տեսնում ենք, որ շատ ցածր սակագին է, դրական վերաբերմունք ենք արտահայտում, բայց քանի որ գործ ունենք սահմանափակ ռեսուրսի հետ, եւ որպեսզի հարց չծագի, թե ինչու այս ընկերությանը տրվեց նման հնարավորություն, այլ ընկերության չտրվեց, մենք հրապարակային հայտարարում ենք, ասում ենք՝ մենք այսինք ընկերությունից ունենք այսպիսի առաջարկ, որը մեզ համար հետաքրքիր եւ ընդունելի է: Եթե որեւէ մեկն ունի ավելի լավ առաջարկ, եկեք դրանք ասեք: Եթե ի հայտ կգա ավելի լավ առաջարկ, մենք մի կողմից կապահովենք մրցակցությունը, մեր երկրի շահերը, մյուս կողմից չենք նեղացնի մեր պոտենցիալ ներդրողին: Այդ կանոնը ներդրողը ընդունում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է նաև Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը...
Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին
Ես առաջարկում եմ միմյանց չկապել ավտոմեքենայի օտարումը, տեխզննում…
Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի. Թունյան
Սկզբունքի հարց է, բալանսավորված մոտեցում պետք է գտնել համայնքի…
Ամենաշատ