News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մոսկվայում, Պոկլոննայա գորայում կտեղադրվի խորհրդային լեգենդար հետախույզներ Գեւորգ եւ Գոհար Վարդանյանների սառցաքանդակը։

Այն կպատկերի լեգենդար զույգին նրանց առաջին հարսանիքի պահին 1946 թվականին եւ կտեղադրվի «Պատմություն» թանգարանային համալիրում, խորհրդային դարաշրջանին նվիրված բաժնում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ հետախույզ ամուսինները ամուսնացել են երեք անգամ, բայց իսկականը միայն առաջին անգամն է եղել, եւ հենց այդ անգամ է Գոհար Վարդանյանը հարսանեկան զգեստ հագել։

Քանդակը նվիրված է ԱՀԾ 100 եւ Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 75-ամյակներին։ Բացումը տեղի կունենա դեկտեմբերի 30-ին, «Սառցե Մոսկվա» ամանորյա փառատոնի շրջանակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ