News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն առաջարկել է երկրի նախագահի հաջորդ ընտրությունները նշանակել 2020 թվականի նոյեմբերի 8-ին, այդ մասին նա ասել է N4 հեռուստաալիքի հարցազրույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ես առաջարկում եմ հաջորդ ընտրությունները նշանակել նոյեմբերի 8-ին։ Ինձ թվում է, որ դա լավ օր է, տաք (կլինի) ու լավ եղանակ։ Ընտրարշավը կսկսվի 60 օր առաջ, այսինքն՝ սեպտեմբերի 8-ին։ Լավ տարբերակ է»,- ասել է Դոդոնը։

Նա նշել է, որ դեռ որոշում չի կայացրել հաջորդ ժամկետում առաջադրվելու մասին՝ խոստանալով այդ մասին տեղեկացնել հուլիս-օգոստոսին։ Միեւնույն ժամանակ, Մոլդովայի Հանրապետության Սոցիալիստների կուսակցությունը արդեն հայտարարել է, որ աջակցում է Դոդոնի թեկնածությանը։ Կուսակցությունը եւ նախագահը կողմ են արտահայտվել նախագահի համաժողովրդական ընտրությունների պահպանմանը։

Մոլդովան նախագահի համաժողովրդական ընտրություններին վերադարձավ 2016 թվականին։ Դա տեղի ունեցավ երկրի Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որն անօրինական համարեց 2000 թվականի բարեփոխումը։ Այն ժամանակ խորհրդարանը փորձում էր սահմանափակել պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցնող Պյոտր Լուչինսկու իշխանական լիազորությունները։ Ինչպես կարծում են վերլուծաբանները, այդ փոփոխությունները երկրում քաղաքական ճգնաժամերի շարքի պատճառ դարձան, երբ պատգամավորները չէին կարողանում նախագահ ընտրել։

Տեղի օրենքների համաձայն՝ նախագահի ընտրության օրը նշանակում է խորհրդարանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ