News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միությունը հինգ տարեկան է, նոր ինտեգրացիոն միավորման մասին պայմանագիրն ուժի մեջ է մտել 2015թ․ հունվարի 1-ին։ Ներկայում միությունն իր մեջ ներառում է հինգ երկրներ՝ Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Հայաստան եւ Ղրղզստան։ ԵՏՄ-ն հռչակում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժ, ինչպես նաեւ տնտեսական ոլորտներում համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականություն։

Հաջորդ հինգ տարիների առաջադրանքներ միությունը համարում է ինտեգրման խորացումը, գազի եւ նավթի ընդհանուր շուկաների, ինչպես նաեւ ընդհանուր ֆինանսական եւ տրանսպորտային շուկաների ստեղծումը, ՏԱՍՍ-ին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Ընդ որում, ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը վստահ է, որ անցած հինգ տարիների ընթացքում ԵՏՄ-ն առաջընթաց է ապրել ինչպես քաղաքացիների համար բարենպաստ պայմանների ստեղծման (ազատ ըտեղաշարժ, սոցիալական երաշխիքներ, թոշակային ապահովում, դիպլոմների ճանաչում), այնպես էլ հարմարավետ բիզնես-միջավայրի կառուցման մեջ։

Մասնավորապես, կազմակերպության աշխատանքի տարիներին ընդունվել է նոր Մաքսային օրենսդրություն, որի շնորհիվ մաքսային գործարքների իրականացման ժամկետները կկրճատվեն երկու անգամ, իսկ ապրանքների թողարկման ժամկետները՝ վեց անգամ։ Բացի այդ, տնտեսության 53 հատվածներում գործում է ծառայությունների միասնական շուկայի ռեժիմ, իսկ միության ներսում փոխադարձ ապրանքաշրջանառությունը աճել է 32 տոկոսով։ Ինչպես նաեւ այս ժամանակահատվածում մեկնարկել է դեղամիջոցների եւ բժշկական սարքավորումների ընդհանուր շուկան, ընդունվել է ալկոհոլի եւ ծխախոտի ակցիզների դրման ներդաշնակության մասին որոշում, հաստատվել են 2025թ․ ֆինանսական, տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտում ընդհանուր շուկաների ստեղծման համար փաստաթղթերը։

«Մենք ինստիտուցիոնալացրել ենք միության ներսում արգելքների դեմ պայքարը։ 2016 թվականից հանվել է 51 արգելք։ Նոր արգելքների հայտնվելը կանխելու համար մենք ակտիվորեն սկսել ենք աշխատել օրենսդիրների հետ՝ իրավունքի նորմերը ներդաշնակեցնելու նպատակով»,- հավելել է Սարգսյանը։ Ստորագրվել է թանկարժեք մետաղների եւ քարերի շուկայի կարգավորման մասին համաձայնագիր, հաստատվել է երրորդ երկրների շուկաներ եվրասիական թանկարժեք իրերի արտադրանքը հանելու միջոցառումների ծրագիր։

Թվային տեխնոլոգիաների զարգացումը

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովը դարձել է միության երկրներում թվային օրակարգի ուղեկից։ Ուսումնասիրվել է 80 նախաձեռնություն, մեկնարկել է հինգ համակարգ ձեւավորող թվային նախագիծ»,- նշել է ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը։

Այսպես, մեկնարկել են նախագծեր՝ ապրանքների հետագծային հսկողության, էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի ճանաչման, արդյունաբերական կոոպերացիաների եւ տեխնոլոգիաների տրանսֆերտի ոլորտներում։ Ինչպես նաեւ ձեւավորվել է թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգ եւ աշխատանքի էլեկտրոնային բորսա։

Կապերի ամրապնդման աշխատանք

«Լրջորեն բարձրացել է միության վարկանիշը։ Միասին մենք իսկապես ավելի ուժեղ ենք։ Մեզ հետ աշխատում են եւ ուզում են աշխատել մի քանի տասնյակ երկրներ եւ միավորումներ»,- նշել է Սարգսյանը։

ԵՏՄ-ում իրականացվել է միությանը կից դիտորդների ինստիտուտը (առաջին դիտորդ-պետություն է դարձել Մոլդովան), սկսվել եւ ձեւավորվել է Եվրոպական միության հետ տեխնիկական երկխոսություն, կարգավորվել է ամերիկյան եւ եվրոպական բիզնես-ասոցիացիաների հետ ակտիվ փոխգործունեւոթյունը։ Ստորագրվել են կարեւոր տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների՝ АСЕАН-ի, «Մերկոսուր»-ի, Աֆրիկյան միության հետ համագործակցության հուշագրեր։

ԵՏՀ տվյալներով՝ Չինաստանի հետ առեւտրատնտեսական համաձայնագրի ստորագրման միջոցով կարեւոր քայլ է կատարվել ԵՏՄ եւ «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» կապերի ստեղծման ճանապարհին։ Ընդլայնվել է միության ազատ առեւտրի գոտու ցանցը, որը առավել տնտեսական բարենպաստության ռեժիմների միջոցով ըմդգրկում է համաշխարհային ՀՆԱ-ի 22 տոկոսը։ Այսօրվա դրությամբ ազատ առեւտրի գոտիների մասին համաձայնագրեր են ստորագրված Վիետնամի, Իրանի, Սերբիայի եւ Սինգապուրի հետ։

Առաջիկա հինգ տարիների խնդիրները

«Հիմնական խնդիր շարունակում է մնալ ինտեգրացիայի խորացումը, այդ թվում ներքին շուկայում խոչընդոտների վերացումը։ Մինչեւ 2025թ․ պետք է գործարկվեն գազի, նավթի եւ նավթամթերքների ընդհանուր շուկաները, ինչպես նաեւ ընդհանուր ֆինանսական եւ տրանսպորտային շուկաները»,- հիշեցրել է Սարգսյանը։

Ինչպես նաեւ հեռանկարում արդյունաբերական ոլորտում կոպերացիաների խորացման հարցի լուծումն է, եվրասիական ապրանքանիշների եւ եվրասիական ընկերությունների ձեւավորումը՝ արտաքին շուկա ԵՏՄ երկրների ձեռնարկությունների համատեղ դուրս գալու համար։

ԵՏՄ-ն ծրագրում է շարունակել թվային ինովացիաների ոլորտում առաջընթացը, ինչպես նաեւ «կարգավորիչ ավազաթմբերի» գործիք ներդնել (հատուկ իրավական ռեժիմ, որը նոր արտադրանքի եւ ծառայությունների մշակմամբ զբաղվող իրավաբանական անձանց թույլ է տալիս սահմանափակ միջավայրում կատարել դրանց ներդրման փորձեր՝ առանց գործող օրենսդրության խախտման ռիսկի)։ Սարգսյանի խոսքերով, սա նոր բիզնես-մոդելներ թեսթավորելու իրական հնարավորություն է, որը թույլ է տալիս եվրասիական նախագծերը երկու անգամ ավելի արագ գործարկել։

«Արտաքին միջավայրում նախատեսվում է ավարտել Եգիպտոսի, Իսրայելի եւ Հնդկաստանի հետ ազատ առեւտրի գոտիների ձեւավորման աշխատանքը։ Ինչպես նաեւ հաստատել արտաքին առեւտրային առաջնահերթությունների փաթեթը»,- հավելել է ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը։

ԵՏՄ-ն տնտեսական ինտեգրման միջազգային կառույց է, որի կազմի մեջ մտնում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը եւ Ղրղզստանը։ ԵՏՄ վերազգային բարձրագույն մարմինը Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհուրդն է, իսկ մշտական գործող վերազգային կարգավորող մարմինը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։

ԵՏՀ-ն ունի կառավարման երկու մակարդակ։ Հանձնաժողովի խորհուրդը իրականացնում է նրա գործունեության ընդհանուր ղեկավարումը եւ կազմված է հինգ ներկայացուցիչներից, որոնք ազգային կառավարման համակարգում փոխվարչապետի պաշտոն են զբաղեցնում։ ԵՏՀ կոլեգիան գործադիր մարմին է, որի անդամներին եւ նախագահին նշանակում են ԲԵՏԽ որոշմամբ՝ 4 տարի ժամկետով։ 2020թ․ փետրվարի 1-ից Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանի փոխարեն կոլեգիայի նախագահ կդառնա Բելառուսի ներկայացուցիչ Միխայիլ Մյասնիկովիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ