News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Հունվարի 5-ի գիշերը Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում սպանված 16-ամյա աղջիկը վարձով է բնակվել այնտեղ: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Ոստիկանությունը հունվարի 5-ին՝ ժամը 23:10-ին, հաղորդում է ստացել, որ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 15 շենքի բնակարաններից մեկում երիտասարդ աղջկա դի կա։ Ահազանգով մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել են, որ բնակարանում վարձակալական հիմունքներով բնակվող 16-ամյա աղջկա պարանոցի շրջանում բռնության հետքեր կան։ Սպանության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում Աբովյան փողոցից ձերբակալվել է  Երևանի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդ, որի որոնման աշխատանքներին մասնակցել են նաեւ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները:

Ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, որ ձերբակալվածը Շիրակի մարզի Գյումրի քաղաքում հաշվառված 26-ամյա Ռաֆայել Սուքիասյանն է, որը ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարությունում:

Ոստիկանությունը հայտնում է, որ հայտնաբերվել է նաեւ բնակարանից հափշտակված պլանշետը։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ