Երևան-Թեհրան և Թեհրան-Երևան ուղղությունը կանոնավոր աշխատում է, որևէ խնդիր չի առաջացել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ քաղավիացիայի կոմիտեից։
Այսօր «Արմենիա ավիաընկերության» ինքնաթիռը առավոտյան մեկնել է Երևանից Թեհրան։ Թեհրանից Երևան չվերթն իրականացնող «Արմենիա» ավիաընկերության ինքնաթիռը ցերեկը 15։08-ին վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդնավակայան։