News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Ընդդիմադիր ուժերի դաշինքի առաջնորդ Ասլան Բժանիան, որն այսօր առավոտյան ժամանել է նախագահի Վարչակազմի շենքի մոտ, հայտնել է Sputnik Աբխազիա-ին, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը կկայանա այսօր:

«Մարդիկ ԿԸՀ-ից սպասում են ընտրությունների օրը նշանակելու մասին օրինական որոշման կայացմանը: Դա այն է, ինչը մտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատականությունների շրջանակի մեջ: Մենք ակնկալում ենք այդ որոշումն այսօր»,-ասել է Բժանիան:

Բացի այդ, ընդդիմադիր ուժերի առանջորդն ընդգծել է, որ Ռաուլ Հաջիմբան չի կարող կատարել նախագահի պարտականությունները մինչեւ ընտրությունների անցկացումը:

«Այդ կարծիքը գերակշռող է ցուցարարների եւ Աբխազիայի բնակչության մեծամասնության շրջանում»,-ասել է նա:

Ամփոփելով՝ Ասլան Բժանիան նշել է, որ այժմ կարեւորագույնը որոշումն է, որը կկայացնի ԿԸՀ-ը, այնուհետեւ ընդդիմությունը կձեռնարկի «ուրիշ գործողություններ քաղաքական ճնգաժամից երկիրը դուրս բերելու համար»:

«Եթե այսօր Հաջիմբան չհայտարարի, որ վայր է դնում իր լիազորությունները, ապա մարդկանց գործողությունները կդառնան անկառավարելի»,-ամփոփել է Բժանիան:

Հինգշաբթի՝ հունվարի 9-ին, Սուխումում սկսվել են բողոքի ակցիաներ. ընդդիմության ներկայացուցիչները պահանջում են նախագահի հրաժարականը: Հունվարի 10-ին Աբխազիայի Վճռաբեկ դատարանը անօրինական էր ճանաչել սեպտեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ-ի որոշումը:

Հաջիմբան մտադիր է բողոքարկել վճռաբեկ կոլեգիայի որոշումը Գերագույն դատարանի վերին ատյանում:

Նախքան հերթական ընտրությունների անցկացումն ու նորընտրիր նախագահի՝ պաշտոնը ստանձնելը երկրի ղեկավարի պաշտոնակատար է, ըստ օրենքի, Ռաուլ Հաջիմբան:

Սակայն ընդդիմությունը շարունակում է Վարչակազմի շենքի դիմաց ցույցը եւ պնդում, որ Ռաուլ Հաջիմբան վայր դնի իր լիազորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ