News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Կիրակի՝ հունվարի 12-ին, Աբխազիայի Կենտրոնական ընտրահանձնաժողովը հայտարարել է, որ նախագահական ընտրությունները կկայանան մարտի 22-ին, հաղորդում է Sputnik-Աբխազիա-ի թղթակիցը:

Ինչպես պարզաբանել է ԿԸՀ նախագահ Թամազ Գոգիան, այդ որոշումն ընդունվել է գրեթե միաձայն Կենտրոնական ընտրահանձնաժողովի անդամների կողմից: Բացի այդ,  ԿԸՀ-ում նշել են, որ, ըստ օրենքի, կրկնակի ընտրությունները թույլ են տալիս առաջադրվել ինչպես նախկին, այնպես էլ նոր թեկնածուներին:

Նիստի ժամանակ քննարկվել է նաեւ երկրի ԿԸՀ-ի նախագահ ընտրելու հարցը, եւ հանձնաժողովի անդամների միաձայն որոշմամբ այդ պաշտոնին վերընտրվել է Թամազ Գոգիան:

Սուխումում հինգշաբթի՝ հունվարի 9-ին, մեկնարկել էր բողոքի ցույցը. ընդդիմության ներկայացուցիչները պահանջում են նախագահի հրաժարականը: Հունվարի 10-ին Գերագույն դատարանի վրճաբեկ ատյանը ճանաչել էր անօրինական սեպտեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ-ի որոշումը:

Հաջիմբան մտադիր է բողոքարկել վճռաբեկ կոլեգիայի որոշումը Գերագույն դատարանի Վերին ատյանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ