News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը կարծում է, որ Tesla-ի էլեկտրաքարերը կկարողանան դիմել հետիոտններին դինամիկների միջոցով: Այս մասին գործարարը գրել է Twitter-ում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մասկը տեսագրություն է ձայնագրել, որում պատկերված է ճանապարհով դանդաղ անցնող Tesla-ի մեքենան: Տեսագրության մեջ լսվում է համակարգչի միջոցով մշակված ձայն, որն ասում է. «Մի կանգնիր հենց այնպես, ցատկիր: Երկա՞ր եք սովորել նման դեմքի արտահայտություն անել»:

Մասկը պարզաբանել է, որ Tesla-ի մեքենաները շուտով «կկարողանան խոսել մարդկանց հետ»: Գործարարը նաեւ հայտնել է, որ այդ գործառույթը թույլ կտա շփվել հետիոտնների հետ, սակայն այլ մանրամասներ չի ներկայացրել:

Engadget ռեսուրսի հաղորդմամբ՝ նշված գործառույթը կարող է վարորդին թույլ տալ դիմել շրջապատից որեւէ մեկին առանց ապակին իջեցնելու: Դա, օրինակ, կարող է օգտակար լինել անուշադիր հետիոտնին մոտեցող մեքենայի մասին զգուշացնելու համար:  

Tesla ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին Իլոն Մասկի կողմից։ Նախ այն անվանվում էր Tesla Motors, սակայն հետագայում վերանվանվեց Tesla։ Ընկերության կենտրոնատեղին գտնվում է Պալո Ալտոյում (Կալիֆոռնիա)։ Սկզբում ընկերությունը մասնագիտանում էր էլեկտրամեքենաների արտադրության ոլորտում, բայց հետո սկսեց զբաղվել արեւային մարտկոցների եւ էներգակուտակիչ այլ համակարգերի ստեղծմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Մեքենան տեխզննման տանելիս վարորդը պետք է վճարի նախորդ տարվա գույքահարկը, ոչ թե տվյալ տարվանը. Թունյանի նախագիծը
Օրենքի նախագիծը մի փոքր կհեշտացնի մեքենա վարող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը...
BMW-ն 2,8 մլրդ դոլար կներդնի Չինաստանում իր գործարանն արդիականացնելու համար
Գերմանական ավտոկոնցեռնը միջոցներ կներդնի...
Rolls-Royce-ը կընդլայնի իր գործարանը՝ ավելի թանկ մեքենաներ արտադրելու համար
Այսպիսով, գործարանի ընդլայնման նպատակը ոչ թե ավելի շատ մեքենաներ արտադրելն է, այլ ավելի թանկ...
Հրապարակվել է Bugatti-ի նոր հիպերքարի պատկերը
Ըստ շրջանառվող լուրերի, հիպերքարի արտադրությունը կսահմանափակվի ընդամենը 250 օրինակով
Ամենաշատ