News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ռուսական Դաշնությունում կարող է ձիու արհեստական միս հայտնվել՝ առանց հակաբիոտիկների եւ մարդկային առողջության համար վտանգավոր նյութերի օգտագործման։ Գիտնականները մտադիր են սննդի մեջ օգտագործման համար պիտանի միսը ստանալ հատուկ ինկուբատորներում՝ կենդանիների ցողունային բջիջների աճեցման միջոցով։  

Ենթադրվում է, որ արհեստական մսից առաջին կոտլետը կհայտնվի մոտ երեք տարուց, իսկ բիոպրինտերի միջոցով ստացված մսի կտորները իրականություն կդառնան հինգ տարուց։ Հեռանկարում նման տեխնոլոգիաները որոշ չափով կփոխարինեն ավանդական գյուղատնտեսությանը, որը ժամանակակից աշխարհի պայմաններում դեռեւս վտանգավոր է համարվում շրջակա միջավայրի համար։

Խոսքը սինթետիկ մսի աճեցման մասին է՝ կենդանիների բջիջների հիման վրա, որոնք կուլտիվացվում են միկրոօրգանիզմներից եւ վիրուսներից պաշտպանված հատուկ սննդարար միջավայրում (այս գործոնով է պայմանավորված արհեստական մսի արտադրության մեջ հակաբիոտիկներից հրաժարվելը)։ Աշխարհում, ինչպես գրում է «Իզվեստիա» թերթը, արդեն կա արհեստական մսի ստացման մոտ երեսուն նախագիծ, սակայն Թաթարստանի ArtMeat ընկերության ձիու արհեստական միսը յուրահատուկ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ