News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 25
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը համաձայնել է անցումային շրջանին, որի ընթացքում Սեսեքսյան դուքսն ու դքսուհին ժամանակը կանցկացնեն Կանադայում եւ Բրիտանիայում, հայտնում է BBC-ն։

Թագուհին Սանդրիհեմյան պալատում հավաքել է թագավորական ընտանիքի բարձրաստիճան պաշտոնյաներին, որպեսզի քննարկի արքայազն Հարիի եւ Մեգանի ապագա դերը, որոնք ավելի վաղ հայտարարել էին, որ ուզում են ֆինանսապես անկախանալ։

Եղիսաբեթ II-ի հայտարարության մեջ ասվում է, որ ինքը լիովին սատարում է նոր կյանք սկսելու զույգի ցանկությունը, սակայն ակնկալում է, որ Հարին եւ Մեգանը կմնան թագավորական ընտանիքի լիարժեք անդամներ։

«Այսօր իմ ընտանիքում տեղի ունեցան իմ թոռան եւ նրա ընտանիքի ապագայի շուրջ շատ կառուցողական քննարկումներ։

Իմ ընտանիքը եւ ես լիովին սատարում ենք Հարիի եւ Մեգանի ցանկությունը։ Թեեւ մենք կնախընտրեինք, որ նրանք մնային Թագավորական ընտանիքի գործող անդամներ, մենք հարգում եւ հասկանում ենք առավել անկախ կյանքով ապրելու նրանց ցանկությունը՝ իմ ընտանիքի արժեքավոր մասը մնալով։

Հարին եւ Մեգանը պարզ հասկացրել են, որ իրենց նոր կյանքում չեն ուզում հույսը դնել պետական միջոցների վրա։

Այդ պատճառով որոշվել է անցումային շրջանի մասին, որի ընթացքում նրանք ժամանակը կանցկացնեն Կանադայում եւ Մեծ Բրիտանիայում։

Սրանք բարդ խնդիրներ են, որոնք իմ ընտանիքը պետք է լուծի, եւ պետք է դեռեւս կատարվի որոշակի աշխատանք, սակայն ես խնդրել եմ, որ վերջնական որոշումներն ընդունվեն առաջիկա օրերին»,- ասվում է թագուհու հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել