News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այսօր ամերիկացի սենատոր Անթոնի Պորտանտինոն իր աջակցությունն է հայտնել Էլեն Ասատրյանի թեկնածությանը` որպես Դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի (DCCC) անդամ մարտի 3-ի առաջիկա ընտրություններին:

«Ես Էլենին տասնյակ  տարիներ է` ճանաչում եմ, եւ հավատում եմ, որ նա տաղանդավոր է, աշխատասեր եւ առաջադիմական: Այսպիսով` նա արժանի է ներկայացնելու Դեմոկրատական կուսակցությունը Կալիֆոռնիայում: Էլենը վայելում է իմ ամբողջ աջակցությունը»,- հայտարարել է սենատոր Պորտանթինոն, որը ղեկավարում է Կալիֆոռնիայի Սենատի հատկացումների հզոր հանձնաժողովը:

«Ես հպարտ եմ եւ պատիվ ունեմ ստանալու իմ սենատոր Անթոնի Պորտանտինոյի աջակցությունը»,-ասաց Էլեն Ասատրյանը:

«Նա նվիրյալ պետական ծառայող է եւ անխոնջ աշխատում է իր ընտրողների համար:  Հուսով եմ, որ նրա հետ սերտորեն համագործակցելու ենք մեր հանրային կրթության համակարգում ներդրումներ կատարելու, հոգեկան առողջության ճգնաժամը հաղթահարելու, մարդու իրավունքների եւ արդարության համար պայքարելու, կանանց, փոքրամասնությունների, աշխատող դասի եւ փոքր բիզնես իրավունքները պաշտպանելու համար»,-նշել է սենատորը:

Երեք տասնամյակ է ձգվում Ասատրյանի հասարակական ակտիվ գործունեությունը` սկսելով միջնակարգ դպրոցում ուսումնառության տարիներից, երբ նա Կրթության հարցերի խորհրդի եւ քաղաքային իշխանության ուշադրությանը ներկայացրեց իր դպրոցում եւ քաղաքում հայ համայնքի դեմ իրականացվող խտրականությանն առնչվող հարցեր: 15 տարեկանում առաջին անգամ որպես կամավոր ներգրավվել է քաղաքական ընտրարարշավում եւ 19 տարեկանում Գլենդելի տեղական ընտրություններում դարձել է արշավի ղեկավար: Սա ճանապարհ է հարթել քաղաքական հաջողված բազմաթիվ այլ արշավների եւ հասարակական շարժումների համար, որոնք Ասատրյանը ղեկավարել է 1999 թվականից ի վեր:

Ասատրյանը եղել է ԱՄՆ արեւելյան հատվածի առաջադեմ դեմոկրատների, Գլենդելի ժողովրդավարական ակումբի, Սան Ֆերնանդոյի հովտի դեմոկրատների եւ Հարավային Կալիֆոռնիայի հայ դեմոկրատների հպարտ անդամ:  Նա նաեւ 2015 թվականից ծառայում է որպես Կալիֆոռնիայի դեմոկրատական կուսակցության պատվիրակ:

DCCC-ն Դեմոկրատական կուսակցության պաշտոնական կառավարման մարմինն է Լոս Անջելեսի շրջանում:  Այն նաեւ Միացյալ Նահանգների ամենամեծ տեղական Դեմոկրատական կուսակցությունն է, որը ներկայացնում է մոտ 2.7 միլիոն դեմոկրատ 88 քաղաքներում եւ Լոս Անջելեսի շրջանի չմիավորված հատվածներում `42 առանձին նահանգներից ավելի մեծ բնակչությամբ:

Ընտրությունները տեղի կունենան 2020 թ-ի մարտի 3-ին: 43-րդ ընտրատեղամասում գրանցված դեմոկրատները եւ նրանք, որոնք հրաժարվել են քաղաքական կուսակցություն նշել, սակայն պահանջել են դեմոկրատական քվեաթերթիկ, կտեսնեն Էլեն Ասատրյանի անունն իրենց քվեաթերթիկի մեջ:

43-րդ ընտրատարածքը ընդգրկում է Բըրբանք, Գլենդել, Լա Քնիադա Ֆլինթրիջի, Լա Կրեսենտա-Մոնտրոզ քաղաքները, ինչպիս նաեւ Հոլիվուդ Հիլզ,  Ուեստ Հոլիվուդ, Լիթլ Արմենիա, Ֆրանկլին Հիլզ, Լոս Ֆելիզ, Սիլվեր Լեյք եւ Ալթվաթեր Վիլիջ թաղամասները` փոստային կոդերում 90027, 90029, 90039, մեծ մասը` 90068։

Քվեարկելու համար գրանցվելու, ընտրությունների մասին տեղեկացվելու եւ քաղաքական կուսակցության նախընտրությունը փոխելու համար այցելեք lavote.net կայքը։

Ասատրյանի նախընտրական քարոզարշավին նպաստելու համար այցելեք  հղմամբ: Նորությունների համար հետեւեք Էլենին սոցիալական կայքերում Ֆեյսբուքում, Ինստրագրամում եւ Թվիթերում @ElectElen:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ