News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Եթե օրենք է, պետք է լինի բոլորի համար։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց  բալային համակարգի դեմ բողոքող դերասան Գեւորգ Գրիգորյանը։

«Դեմ եմ մի համակարգի, որը չի կարող գոյություն ունենալ մի քանի պարզ պատճառներով։ Նախ օրենքը բոլորի համար չի գործելու։ Ասել եմ ու անընդհատ ասելու եմ՝ եթե քաղաքում կան ռուսական համարներով մեքենաներ, որոնք դուրս են մնում բալային համակարգից, ուրեմն օրենքը բոլորի համար չի։ Երկրորդը՝ մենք չունենք համապատասխան կահավորված քաղաք վարորդների համար, որ մի քանի խախտումներ մարդիկ չուզենալով չանեին։ Ես համաձայն չեմ նաեւ պատժաչափի հետ, օրինակ՝ հարբած կարելի է քշել քաղաքում 2 անգամ, կորցնում ես 8 բալ, բայց առանց համար կարելի է քշել 1 անգամ եւ միանգամից կզրկվես, հիմա ո՞րն է վտանգավոր՝ հարբած քշելը, թե առանց համար քշելը։ Բալերն արդեն վաճառվում են, այսինքն ով գումար ունի, էդ բալը կառնի, ու վերջ»,-նշեց նա։

Դերասանի խոսքով՝ եթե օրենք է, պետք է լինի բոլորի համար․  «Իմ առաջին պահանջն է, որ պայմաններ ստեղծվեն մարդկան համար։ Այն, որ օրենքը բոլորի համար չէ եւ չունենք այն քաղաքը, որ բոլոր կետերը պահպանվեն, դա փաստ է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ