News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 25
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Հունվարի 11-ին Բեռլինի Սուրբ Աննեն եկեղեցում, ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ, տեղի ունեցավ Սուրբծննդյան բարեգործական համերգ, որի ընթացքում ելույթ ունեցավ «Ars Musica» թյուրինգյան տղամարդկանց երգչախումբը՝ կատարելով հայկական եւ գերմանական հոգեւոր ստեղծագործություններ, ինչպես նաեւ՝ գերմանաբնակ հայ երգիչ Արտակ Կիրակոսյանը:

Համերգից առաջ ներկաներին ողջունեց ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով իր խոսքում բարձր գնահատեց երգչախմբի գործունեությունը, մասնավորապես՝ դեռ 1988 թվականին երկրաշարժից տուժած գոտու բնակչությանը բարեգործական համերգների միջոցով ֆինանսական աջացության տրամադրումը, ինչպես նաեւ 2018թ. Գեղարքունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոցին վերականգնման աշխատանքներում աջակցությունը: Համերգն ավարտվեց Հայ Առաքելական եկեղեցու գերմանահայոց թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի աղոթքով:

Սուրբծննդյան բարեգործական համերգի ընթացքում հավաքված ողջ հասույթով երգչախումբը կշարունակի ծրագրեր իրականացնել Գյումրիում՝ ընթացիկ տարում Հայաստան կատարվելիք այցի շրջանակներում:

Համերգի ավարտից հետո երգչախումբը հյուրընկալվեց ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունում:

Տպել