News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 25
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Բողոքի ակցիա իրականացնող Էջմիածնի ջրօգտագործողների ընկերության լուծարված վարչական խորհրդի անդամների և ջրօգտագործողների հետ հանդիպել է Ջրային կոմիտեի փոխնախագահ Հովհաննես Գուլյանը։

«Մենք վարչական խորhրդի նախագահին ասել ենք ըստ օրենի հրավիրեք ներկայացուցիչների ժողով, ՊՎԾ արձանագրությունները, որ խախտումներ կան, ներկայացնենք ներկայացուցիչների ժողովին, ժամկետ չկա՝ խախտումը հնում է եղել, թե նոր։ Նաև վարչական խորհրդի անդամները ընտրվել են պարտքերով, որ դա վերացնենք։ Մենք ցանկանում էինք քննարկել, թե պարտքերը որտեղից է առաջացել։ Կանոնակարգող խորհուրդը իրավունք ունի վարչական խորհուրդը ցրել, եթե ներկայացուցիչների ժողով 30 օրվա ընթացքում չի հրավիրվում»,-նշեց Գուլյանը։

Հարցին՝ ճի՞շտ է, որ տնօրենի իրենց թեկնածուն ունեն, որն իրենց քաղաքական թիմի անդամ է, նա հերքեց՝  քաղաքական թիմի անդամ չկա։ «Կանոնակարգող խորհուրդը ներկայացուցիչներին հրավիրելու է ներկայացուցիչների ժողովին և նրանք հնարավորություն են ունենալու ձևավորել վարչական խորհուրդ՝ ընտրելով նախորդ վարչական խորհրդի անդամներին»։

Գուլյանն ու ազատված տնօրեն Սամվել Համբարձումյանը առանձին քննարկում ունեցան։

Բողոքի ակցիայի մասնակիցները ավարտեցին իրենց ակցիան պնդելով, որ թույլ չեն տալու իրենց ընտրած տնօրենին հեռացնել։

Տպել