News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը՝ որպես իրավական գործիք, հնացել է եւ չի համապատասխանում իրողություններին, որոնք ստեղծվել են նոր հետհեղափոխական Հայաստանում։ Այս մասին «Օրենսդրական փոփոխություններ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հունվարի 16-ին ասաց խորհրդարանի Գիտության, կրթության, մշակույթի եւ սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։

Լսումները, նրա խոսքով, հետապնդում են ոլորտի բոլոր խնդիրները վերհանելու եւ տարբեր մտքերի ու առաջարկությունների ազատ արտահայտումն ապահովելու նպատակ, որոնք կարող են հետագայում կյանքի կոչվել նոր օրենսդրական նախաձեռնության շրջանակում։ «Կիրականացվեն լուրջ եւ մասշտաբային փոփոխություններ։ Ոմանց համար դրանք բարդ ու ծանր կլինեն, քանի որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը մինչհեղափոխական շրջանում, գուցե, կարող էր կիրառելի լինել շատ կողմերի համար, բայց հիմա մենք մեր առջեւ նպատակ ենք դրել լիովին բարեփոխել այս ոլորտը»,- ասաց պատգամավորը՝ ավելացնելով, որ նոր օրենսդրական նախաձեռնությունը պետք է լուծի երեք խնդիր՝ տեխնիկական հարցեր, եթերի բովանդակություն, ինչպես նաեւ մշակութային-կրթական բաղադրիչի ապահովում, ինչը, խորհրդարանականի կարծիքով, չափազանց կարեւոր է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
Ամենաշատ