News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեկ Տաթեւիկ Ռեւազյանի եւ ROOMZ-ի հյուրերի շնորհիվ հաջողվել է հավաքել 335 հազար դրամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Մենք ենք» հիմնադրամի համահիմնադիր Սոնա Ազարյանը։

«Տաթեւիկի եւ մեր ընկերների՝ ROOMZ-ի հյուրերի, որոնք երեկ միացան մեզ, հաջողվել է հավաքել 335 հազար դրամ Տիգրանի բուժման համար»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ երեկ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը որպես մատուցող էր աշխատում Երեւանի կենտրոնում գտնվող «ROOMZ» սրճարանում: Թեյավճարները ուղղվելու են «Մենք ենք» հիմնադրամ որպես բարեգործություն քաղցկեղով հիվանդ երեխայի՝ Տիգրան Ամիրխանյանի բուժման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ