News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 22
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Կոտայնքի մարզի Արզնի համայնքում կասեցված շինարարական թույլտվությամբ շինարարությունը շարունակվում է։ Այս մասին այսօր՝ հունվարի 17–ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան, Արզնի տոհմային թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը։

«Կասեցված շինարարական թույլտվությամբ շինարարությունը շարունակվում է, իսկ համայնքի ղեկավարը որեւէ ակտիվ գործողություններ չի անում, ավելի շուտ պասիվ անգործության շնորհիվ տնտեսվարողներն իրենց ապօրինի շինարարությունը շարունակում են։ Այս ամբողջ տարածքը՝ մոտ 53 հա, դեռեւս 1997 թվականին հանձնվել էր Արզնի թռչնաֆաբրիկային, նրանք օրինական օգտագործողներն էին եւ շարունակում էին վարձակալել մինչ օրս, վարձավճարներն էլ ժամանակին մուծում են։Մինչդեռ 2018 թվականի մարտին Արզնի համայնքի որոշմամբ այս մեծ տարածքից 1,8 հա հողատարածք աճուրդով վաճառվել է, առանց հաշվի առնելու, որ տարածքը վարձակալած է, առանց հաշվի առնելու վարձակալի նախապատվության իրավունքը, որ ինքը սեփականության իրավունքով հողամասը ձեռք բերի։ Այն ֆիզիկական անձը, որ ձեռք է բերել հողատարածքը, 2019 թվականին վաճառել է Դավիթ Սուքիասյան անունով անձին, որը ՀՔԾ գլխավոր քարտուղարն է»,-նշեց նա։

Արթուր Հովհաննիսյանը մտավախություն հայտնեց, որ այս ամենում կոռուպցիոն գործոններ կարող են լինել․  «Մեր մտավախությունն այն է, որ այս ամբողջի մեջ կան կոռուպցիոն գործոններ, քանի որ հողատարածքը հատկացվել է դեռեւս նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի օրոք, իսկ Գուլոյանը եւ Սուքիասյանը մտերիմներ են, նրանք մի ընկերության համահիմնադիրներ են նույնիսկ։ Ապօրինաբար հողատարածքը տրամամդրվել է  Դավիթ Սուքիասյանին, երբ այստեղ հողային աշխատանքներ են սկսել իրականացվել, Արզնի ընկերությունը դիմել է շինարարություն կատարողներին եւ համայնքի ղեկավարներին, եւ Արզնի տոհմային ֆաբրիկային ցույց են տվել շինթույլտվությունը, որը վիճարկվել է ֆաբրիկայի կողմից։ Վարչական դատարանը վարույթ է ընդունել բողոքը, որի պահից կասեցվել է շինթույլտվությունը։ Դիմել ենք համայնքի ղեկավարին, որ ծանուցի շինարարներին պատշաճ կարգով կասեցնեն շինարարությունը։ Համայնքի ղեկավարն ասել է, որ էլեկտրոնային հասցեով կուղարկի, կսպասի պատասխանին, առ այսօր շինարարությունը շարունակվում է։ Ավելին նույն տարածքում այլ կազմակերպության է համայնքի ղեկավարը շինթույլտվություն տվել, որը եւս վիճարկվում է եւ որը եւս կասեցվել է»։

Տպել