News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 25
USD
478.42
EUR
517.55
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Մարդկային առումով անընկալելի, ցավալի ու ողբեգական է ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Ցավակցում եմ ընտանիքին, հարազատներին ու ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ։ Հանգչես խաղաղությամբ...

Հ.Գ. Մարդկային խնդրանք ունեմ իշխանական քարոզչամեքենայի պատասխանատուներին՝ առաջին պլանից հետ քաշեք ձեր դիակապտությամբ զբաղվող ու սրբություն չունեցող երեւույթներին։ Իրենք ձեր բոլորի մասին անգամ չեզոք կարծիք կազմել չեն թողնում...»,-նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ