News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի քաղաքացիական հասարակության հարցերով փոխնախարար Ռոբերտ Ալվիմը, որին ավելի վաղ ԶԼՄ-ներում կասկածել էին նացիստական Գերմանիայի քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսին մեջբերելու մեջ, կլքի զբաղեցրած պաշտոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Պաշտոնական հրապարակումը դեռեւ պատրաստ չէ, սակայն այո [պաշտոնյային հեռացնելու մասին որոշումը կայացվել է]»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Հինգշաբթի նախարարության պաշտոնական էջում տեղադրվել էր արվեստի ոլորտում նոր ազգային մրցանակի մասին տեսահոլովակը, որի կադրերում երեւում է Ալվիմի ելույթը՝ տեղ-տեղ բառացիորեն վերարտադրելով Երրորդ Ռեյքի քարոզչության նախարարի արտահայտությունները: Մամուլում բռնկված սկանդալից հետո Բրազիլիայի խորհրդարանի ներքին պալատի խոսնակ Ռոդրիգու Մայան պահանջել էր պաշտոնյայի հրաժարականը:

Ինքը՝ Ալվիմը, ի սկզբանե փորձում էր ներկայացնել իրավիճակը որպես «հռետորական համընկնում», ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր զբաղեցրած պաշտոնից հեռանալու պատրաստակամության մասին հաղորդագրությունը: «Ներողություն եմ խնդրում հրեա ժողովրդից, որոնց նկատմամբ խորին հարգանք եմ տածում»,-գրել է քաղաքական գործիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ