News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 19
USD
478.95
EUR
518.37
RUB
7.51
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները օպերատիվ-հետախուզական և հետաքննչական գործողությունների արդյունքում, դատարանի որոշման հիման վրա, խոշոր չափի կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Էկոնոմիկայի և գույքի կառավարման ծառայության բաժիններից մեկի ղեկավար Հ. Ն-ին, հաղորդում է Aliq.ge-ն:

Ինչպես հայտնի է, նա Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի գյուղատնտեսական բաժնի պետ Համլետ Նանայանն է:

Հետաքննությունը պարզել է, որ Համլետ Նանայանը Վրաստանի երկու քաղաքացիներից Նինոծմինդայում գտնվող պետության սեփականություն հանդիսացող արոտավայրից օգտվելու դիմաց կաշառքի տեսքով պահանջել է 30 000 լարի, որտեղից նախօրոք ստացել է 3000 լարի:

Հետաքննությունն ընթանում է խոշոր չափի կաշառք վերցնելու դեպքի առնչությամբ, Վրաստանի ՔՕ 338-րդ հոդվածի, երկրորդ մասի Բ կետով, ինչը որպես պատիժ ենթադրում է 7-11 տարվա ազատազրկում:

Տպել