News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Տասնյակ տարիներ հանրություն ակտիվորեն խոսում է այն մասին, որ գոնե անհրաժեշտ է մտածել՝ Սահմանադրությունը պետք է փոխել, թե ոչ. միշտ էլ քննարկվել են Սահմանադրության բազմաթիվ կարգավորումներ, խոսել են տարբեր փոփոխություններից մինչեւ ընդհանրապես նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Հիմա հեղափոխությունից հետո մենք հայտարարում ենք, որ բաց ենք այդ քննարկումների առաջ, թող ստեղծվի հանձնաժողովը , թող սկսվեն քննարկումները, մի հատ մենք որպես հանրույթ բոլորս հասկանանք, թե ինչպիսի կանոններով պետք է միասին շարունակենք ապրել:

Իշխանությունը չունի իր առաջ դրած որեւէ խնդիր՝ կոնկրետ փոխել էսինչ բանը: Մենք ուզում ենք խոսել, հասկանալ, հետո միասին որոշել»,-ասաց Արարատ Միրզոյանը:

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, ըստ որի ՍԴ-ի շուրջ առկա ճգնաժամը լուծելու հիմնական տարբերակը սահմանադրական փոփոխություններն են, ԱԺ նախագահն ասաց. «Ես ինքս բազմիցս ասել եմ, որ Սահմանադրական դատարանի թնջուկի հանգուցալուծման հնարավոր տարբերակներից մեկը նաեւ սահմանադրական փոփոխություններն են: Բայց ես ուզում եմ նաեւ ընդգծել, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ խոսակցությունների հիմքում որպես նպատակ չունեն հենց ՍԴ-ի հարցի լուծումը: Այսինքն դա չի հիմնական նպատակը»:

Տպել
Ամենաշատ