News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 25
USD
478.33
EUR
517.46
RUB
7.31
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզում, այսօր՝ հունվարի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Լմբատի թաղամասի Էլեկտրաենթակայանում տղամարդու դի կա:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկաններն ու փրկարարները նշված ենթակայանում հայտնաբերել են Արթիկ քաղաքի բնակիչ, 46-ամյա Արմեն Հ.-ի դին:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության Արթիկի էլեկտրացանցում՝ որպես էլեկտրամեխանիկ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Արմեն Հ.-ն մահացել է հոսանքահարվելու հետեւանքով:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Դեպքի վայր են ժամանել նաեւ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության Շիրակի մարզի պատասխանատուները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ