News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 22
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Ամերիկյան Միչիգան նահանգի բնակիչ Գովարդ Կիրբին ինչ-որ տարօրինակ բան է նկատել վերջերս «սեքոնդ-հենդ» խանութում ձեռք բերված բազմոցի հետ կապված եւ խնդրել է իր հարսին ստուգել բարձը, հայտնում է UPI-ը։

Կինը բարձի մեջ հայտնաբերել է դոլարային թղթադրամների տրցակ։ Պարզվել է, որ բարձի մեջ ավելի քան 43 000 դոլար է պահվել։

Իրավաբանը Կիրբիին հայտնել է, որ նա իրավունք ունի իրեն պահել փողը, սակայն տղամարդը որոշել է կապվել խանութի հետ եւ պարզել իր գնած բազմոցի նախկին տիրոջ տվյալները։

Արդյունքում փողը փոխանցվել է վերջերս մահացած տղամարդու թոռնուհուն։ Նա շատ է զարմացել, որ իր հանգուցյալ պապը կարող էր այդքան գումար ունենալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել