News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Գերմանիայում գագաթնաժողովին մասնակցում են Լիբիայում երկարատեւ քաղաքացիական պատերազմի առանցքային դերակատարները՝ նպատակ ունենալով զսպել արտասահմանյան ռազմական միջամտությունը, ամրապնդել հրադադարի ռեժիմն ու օգնել քաղաքական գործընթացը վերականգնելու հարցում, որը կոչված է դադարեցնելու քաոսը երկրում, գրում է Associated Press-ը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկերը հանդիպել է 12 երկրների առաջնորդների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի, ԵՄ-ի, Աֆրիկյան միության եւ Արաբական պետությունների լիգայի ղեկավարների հետ:

Գագաթնաժողովի մասնակիցներից են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն: Հանդիպմանը ժամանել են նաեւ միմյանց հակազդող Լիբիայի միջազգայնորեն ճանաչված վարչապես Ֆաիզ Սարաջն ու Լիբիայի ազգային բանակի հրամանատար գեներալ Խալիֆա Խաֆթարը:

Գերմանիան մտադիր է ջանքեր գործադրել Լիբիայում հրադադարի ուղղությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի եւ Լիբիայում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Հասան Սալամի օգնությամբ:

Այդուհանդերձ, նշում է գործակալությունը, գագաթնաժողովի արդյունքները դեռեւս հայտնի չեն: Ի սկզբանե հայտնի էին գագաթնաժողովի մասնակիցների մոտեցումների միջեւ տարբերությունները, որոնցից մեկը Էրդողանի հայտարարությունն էր, որ աշխարհին չի հաջողվել արձագանքել Խաֆթարի «անխոհեմ հարձակումներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ