News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 24
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Մենք միասին մեկ բակում էինք մեծացել։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ խոսելով ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մասին։

«Կրկին ցավակցում եմ իր հարազատներին, ընկերներին, բոլորիս։ Մենք միասին մեկ բակում էինք մեծացել, քիչ առաջ էլ բակի տղաներով հիշում էինք որոշակի դրվագներ, եւ իսկապես խորին ցավ ենք ապրում»,-նշեց նա։

Շահարկումների հետ կապված, պատգամավորը ասաց՝ չի ցանկանում դրվել դրանց եւ որոշակի մեկնաբանություն անել, որն էլ հետագայում որոշ մարդկանց համար դառնա շահարկման թեմա․ «Ցավալի է ամեն դեպքում, որ տարբեր կողմերից տարբեր կերպ է մեկնաբանվում։ Կարծում եմ՝ իրավապահների թափանցիկ, օբյեկտիվ աշխատելու անհրաժեշտություն կա, որ հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները տրվի»։

Հարցին՝ տարօրինակ չէ՞ նախկին պաշտոնյայի նման ողբերգական մահը, Գաբրիելյանը պատասխանեց․ «Միանշանակ նախեւառաջ  ցավալի է, իհարկե տարօրինակություն էլ կա այդտեղ, իսկապես անսովոր, ինձ համար շատ անսպասելի էր։ Ճանաչելով իրեն՝ ես էլ եմ ասում, որ հավասարակշռված անձնավորություն էր, նվիրված թե՛ իր բակին, թե՛ հարեւանությանը»։

 

Լրագրողները պատգամավորից հետաքրքրվեցին՝ ինչ է կարծում՝ կբացահայտվի արդյոք, որին նա պատասխանեց․ «Իմ մեծ ցանկություն է, որ օբյեկտիվ քննություն ընթանա եւ բոլոր մանրամասները, որոնք հնարավոր է, քննության արդյունքում հայտնի դառանա։ Մեզ բոլորիս է պետք դա հասկանալու համար»։

Հարցին՝ ինքնասպանության հակված անձնավորություն էր, Գաբրելյանը դժվարացավ պատասխանել․   «Պրոֆեսիանալ անձնավորություն էր, նույնիսկ բակային միջավայրում տարբերվող»։

Պատգամավորն ասաց՝ Կուտոյանին վերջին անգամ 2 տարի առաջ էր տեսել․ «Նոր փորձում էինք հասկանալ՝ ինչու է վերադարձել, որովհետեւ գիտեի՝ սովորում էր դրսում, կարծես արձակուրդ էր եկել։ Հայրական տունը գտնվում էր Արշակունյաց պողոտայի վրա, եթե չեմ սխալվում Պարույր Սեւակի բնակարանը վերջերս էր ձեռք բերել»։

Հարցին՝ չի մտահոգում իրեն մինչ այս նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի, հիմա էլ Կուտոյանի մահը և նմանություններ արդյոք տեսնում է, նա ասաց․

«Ե՛վ Հայկ Հարությանի, ե՛ւ այս դեպքում աշխատելու մեծ տեղ կա, հատկապես իրավապահների համար»։

Դիտարկմանը, թե ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը սլաքներն ուղղում է իշխանության կողմը և պնդում, որ իշխանություն է պատասխանատվություն կրում Կուտոյանի մահվան համար, Գաբրիելյանն արձագանեց․

«Կաճ կասեմ՝ պարոն Աշոտյանին ցանկանում եմ առողջություն եւ իմաստություն 2020թվականին»։

Տպել