News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 23
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Կիրակի SpaceX ընկերությունն իրականացրել է փորձնական Falcon 9 հրթիռ-կրիչի արձակումը Crew Dragon տիեզերանավի փրկության համակարգի աշխատանքի հուսալիությունը ստուգելու համար: Փորձարկումը, որը մեկնարկել էր Քանավերալ հրվանդանի (Ֆլորիդա նահանգ) տիեզերակայանից 18:30-ին Մոսկվայի ժամանակով եւ տեւել 10 րոպեից փոքր-ինչ ավել, հեռարձակվել է SpaceX-ի կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Փրկության համակարգն աշխատել է մեկնարկից 1 րոպե 24 վայրկյան անց: Մոտավորապես 20 կմ բարձրության վրա տիեզերանավի խցիկը հետ էր մղվել կրիչից: Այդ պահին խցիկում, որտեղ գտնվել է երկու մանեկեն օդաչուների սենսորային ցուցիչներով, պետք է տեղի ունենար քառակի վերբեռնում: Այնուհետեւ տիեզերանավում գործել է չորս օդապարիկների բացման համակարգը, որից հետո Crew Dragon-ն հանգրվանել է Ատլանտյան օվկիանոսում՝ Ֆլորիդայի ափերից շուրջ 35 կմ հեռավորության վրա:

SpaceX-ը չէր պատրաստվում պահպանել հրթիռը, որը ոչնչացվել էր: Որոնողա-փրկարարական խմբերին հանձնարարվել է հավաքել կրիչի հնարավորինս շատ բեկորներ:

Crew Dragon-ն Dragon բեռնատար նավի մոդիֆիկացիան է. Dragon-ն արդեն տեղափոխել է բեռներ դեպի Միջազգային տիեզերակայան: Երբ NASA-ն հավաստագրի տիեզերանավը թռիչքների համար, NASA-ի աստղագնացներ Ռոբերտ Բենքենն ու Դագլաս Հերլին կիրականացնեն Crew Dragon օդանավով առաջին թռիչքը դեպի ՄՏԿ եւ կայանում կանցկացնեն երկու շաբաթ:

Ավտոմատ ռեժիմում այդ տիեզերանավն ուղարկվել էր դեպի տիեզերակայան 2019 թվականի մարտի 2-ին եւ հասել այնտեղ հաջորդ օրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել