News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 25
USD
478.42
EUR
517.55
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Այսօր․ հունվարի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 35 կմ հատվածում, ժողովրդին հայտնի՝ Ուջան գյուղի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 322132» մակնիշի 36 MQ 338 համարանիշի և Երևան-Արթիկ թիվ 360 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի 1999 Լ համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ «Գազելը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կայանված վիճակում գտնվող բենզատար բեռնատար ավտոմեքենային, ինչի հետևանքով բեռնատարը կողաշրջվել է։

Փաստի առթիվ Վ․ Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ