News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Առաջին ալիքին տված հարցազրույցում Ռուսաստանի նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը պատմել է, թե ինչու է կառավարությունը հրաժարական տվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Մեդվեդեւի խոսքով՝ այդ քայլին նրան դրդել է հունվարի 15-ին հնչած նախագահի ուղերձը Դաշնային ժողովին:

«Ուղերձում նշված են քաղաքական համակարգը թարմացնելու այնպիսի մասշտաբային խնդիրներ, անգամ երկրում իշխանությունների բալանսը փոփոխելու առումով, դա վերաբերում է ե՛ւ կառավարությանը, ե՛ւ խորհրդարանին, մասամբ նախագահին, դատական համակարգին, որ բոլոր այդ որոշումները կայացնելու համար նախագահը պետք է լիներ բացարձակ ազատ դրանք քննարկելու եւ ընդունելու համար առանց ինչ-որ գործոններին ուշադրություն դարձնելու»,-ասել է նա:

Մեդվեդեւը նշել է, որ ընդհանուր առմամբ գլխավորել է Ռուսաստանի կառավարությունը ութ տարի, եւ դա «հսկայական ժամկետ է»:

«Ռուսաստանի նորագույն պատմության մեջ դա առաջին անգամ է: Ես փնտրել եմ ե՛ւ խորհրդային, ե՛ւ ցարական շրջանի պատմության մեջ, սակայն այդքան երկար այդ հարցերով ոչ ոք չի զբաղվել, բացառությամբ առանձին անձանց»,-պատմել է նախկին վարչապետը:

Նա անվանել է իր վարչապետության ժամանակաշրջանը կարեւոր եւ բարդ շրջան, սակայն ընդգծել, որ գոհ է կառավարության աշխատանքով, որը պահպանել է մակրոտնտեսական կայունությունը պատժամիջոցների պարագայում:

Մեդվեդեւը հիշեցրել է, որ իր կառավարության ջանքերով հաջողվել է նվազեցնել ինֆլյացիան՝ 15 տոկոսից հասցնելով 3 տոկոսի:

Նա նաեւ նշել է 2012 թվականին նախագահի հրամանով ընդունված խոշոր ծրագրերի եւ 2018 թվականին ի հայտ եկած ազգային նախագծերի իրագործման մասին: Մեդվեդեւն անվանել է դրանք որպես պետության կարեւորագույն նպատակներ եւ ընդգծել, որ գոհ է դրանց ուղղությամբ կատարված աշխատանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ