News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այս օրինագիծը թույլ կտա իջեցնել պետական տարբեր գերատեսչությունների ղեկավարների խորհրդականների տարիքային ցենզը։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, երկրորդ ընթերցմամբ «Պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հունվարի 20-ին ասաց նրա հեղինակ, կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։ Պատգամավորը, մասնավորապես, առաջարկում է իջեցնել սահմանված 30 տարեկանը 25-ի, իսկ նվազագույն աշխատանքային ստաժը՝ 5-ից իջեցնել 3-ի։

Հիշեցնենք, որ դեռեւս պրոֆիլային խորհրդարանական հանձնաժողովում այս օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ որոշ պատգամավորներ խորհրդարանական ընդդիմությունից այն կոշտ քննադատության են ենթարկել՝ մտահոգություն հայտնելով աշխատանքի ընդունելիս խորհրդականների հանդեպ պահանջների իջեցման առիթով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ