News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Կառավարության շենքի դիմաց  սպանդանոցի պայմանների դեմ բողոքի ակցիա անցկացնող ցուցարարներից մեկը բանավեճի հրավիրեց Սննդի անվտանգության տեսչության պետին:

«Հենց հիմա լրագրողներով իրեն հրավիրում եմ բանավեճի, եթե գալիս ա, թող գա, ես նստեմ պրյամոյ էֆիր իրան պատասխանեմ: Ինքը ասում է, գյուղացին անասուն  պահել չգիտի, թող գա պահի, իրա կինն էլ կովը կթի, կաթը ծախի: Մեզնից ի՞նչ ես ուզում, այ ախպեր, վառիք, թափիք»,-ասաց նա:

Ցուցարարները տարբեր մարզերի անասնապահներին  կոչ արեցին ամեն օրն ժամը 11:00-ին հավաքվել Կառավարության մոտ` մինչեւ հարցը լուծվի:

Ցուցարարները բացականչում են «Արդարություն» եւ «Դուխով», «Վարչապետ»: Մեծ թվով ոստիկաններ են հսկում բողոքի ակցիան, ակցիայի մասնակիցների թիվը անցնում է մի քանի հարյուրը:

Նշենք, որ անասնապահությամբ զբաղվող գյուղացիները օրեր առաջ եւս բողոքի ցույց էին անում Կառավարության դիմաց` բողոքելով սպանդանոցների առաջարկած պայմաններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ