News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ներկայացվող օրինագծով առաջարվում է նշել նորածինների սեռը անձը հաստատող փաստաթղթերում։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, առաջին ընթերցմամբ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում, հունվարի 20-ին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր, նրա հեղինակ Արմեն Եղիազարյանը։

Պատգամավորը պարզաբանեց, որ երբեմն անձը հաստատող որոշ փաստաթղթեր թարգմանելիս որոշակի խնդիրներ են առաջանում։ Մասնավորապես, ըստ նրա, օտար լեզուների թարգմանելիս մարդու սեռը հստակ չի դառնում, քանի որ, ի տարբերություն, ասենք, ֆրանսերենի կամ ռուսերենի, հայերենում լեզվաբանական սահմանափակումների պատճառով անհնար է որոշել մարդու սեռը անունով (հայերենը չունի սեռի քերականական կարգ- խմբ.)։

Եղիազարյանի օրենսդրական նախաձեռնությունը աջակցություն ստացավ ոչ միայն «Բարգավաճ Հայաստանի», այլեւ կառավարող «Իմ քայլը» դաշինքի, ինչպես նաեւ կառավարության կողմից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ