News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Դե բա ի՞նչ ենք ուզում, ժողովրդի վարչապետը իրեն ամեն կերպ հեռվացրել է ժողովրդից՝ մեծացնելով իր անվտանգությունը ապահովող ծառայողների թիվը, գնելով նոր զրահապատ մեքենա, տանը զրահապատ պատուհաններ տեղադրելով, ընտանիքի անդամներին անվտագություն տրամադրելով, իր մտերիմների աշխատավարձները գաղտնի մի քանի անգամ ավելացնելով և այլն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը։

«Այսպես է ժողովրդի իշխանությունը դիմավորում իր իսկ ժողովրդին։ Ոստիկանների հսկայական զանգված հրապարակում է։ Դե բա ի՞նչ ենք ուզում, ժողովրդի վարչապետը իրեն ամեն կերպ հեռվացրել է ժողովրդից՝ մեծացնելով իր անվտանգությունը ապահովող ծառայողների թիվը, գնելով նոր զրահապատ մեքենա, տանը զրահապատ պատուհաններ տեղադրելով, ընտանիքի անդամներին անվտագություն տրամադրելով, իր մտերիմների աշխատավարձները գաղտնի մի քանի անգամ ավելացնելով և այլն։ Այսպիսինն է ժողովրդի իրական իշխանությունը։

Իսկ վարչապետը մեր ժողովրդի հետ է միայն իր սիրած վիրտուալ աշխարհում՝ ֆեյսբուքում, յութուբում և այլն։ Այդ տիրույթում նա կարողանում է ֆեյք լայքեր հավաքել։ Բայց իրականությունն այն է ինչ այսօր կատարվում է հրապարակում»,- գրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ