News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ելույթի համար գրանցվելու համար ինձ դրդեց Արման Աբովյանի ելույթը: Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի քննարկման ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին եւ դրան հաջորդած միջադեպին:

«Ես չեմ կասկածում նրա խորը, ըմբռնող բնավորության վրա, բայց ինձ համար շատ զարմանալի էր, որ պարոն Աբովյանը այդպես էլ չգիտակցեց, թե ինչ վիրավորական արտահայտություն է պարոն Գեւորգ Պետրոսյանը եւ ինչի համար էր պետք ներողություն խնդրել,-ասաց նա:

Բադալյանը հավելեց, որ իր խորին համոզմամբ, ներողություն պետք է խնդրել ոչ միայն Գեւորգ Պետրոսյանի պահվածքի համար, ոչ միայն պարոն Բաբաջանյանից, այլ նաեւ մնոլոր ներկաներից, որ իրենց թանկարժեք ժամանակը ծախսեցին աբսուրդային բոլոլայի եւ մի ահավոր բազարի վրա. «Երեւի դժվար բաներ եմ ասելու որոշ մարդկանց համար, բայց «ԱԺ կանոնակարգ» օրենքը սահմանում է, որ ԱԺ պատգամավորը ունի ազատ արտահատվելու իրավունք եւ այդ իրավունքը կարող է իրացնել հենց այս ամբիոնից, եւ հիշեցնել, որ չի կարելի ընդհատել, երբ ինչ-որ մեկը խոսում է այստեղից: Ես արդեն ունեմ վիճակագրություն, որ երբ այստեղից պատգամավորը ելույթ է ունենում, հիմնականում հենց ԲՀԿ-ի պատգամավորներն են նրանց ընդհատում»,-ընդգեց «Իմ քայլի» պատգամավորը:

Նա հավելեց, որ այս ամենից հնարավոր էր խուսափել ընդամենը ներողություն խնդրելով. «Ինչ վերաբերում է երեք տառին, ես այստեղ հորդորում եմ պարոն Պետրոսյանին մի քիչ զգույշ այդ երեք տառն օգտագործել, որովհետեւ ի՞նչ գիտես՝ ով ինչ կհասկանա այդ երեք տառի տակ եւ ում դեմ էր պետք պայքարել»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր ԱԺ նիստերի դահլիճում քաշքշուկ տեղի ունեցավ: Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձավ ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանի ելույթին, ով դահլիճում ներկա Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ասել էր, որ քրեական հեղինակություններից բացի լավ կլինի պայքարել նաեւ այլ մարդկանց դեմ. «Երեք տառով բառ կա, նաեւ դրանց դեմ պետք է պայքարել»,-ասել էր Պետրոսյանը:

Արման Բաբաջանյանն իր ելույթի սկզբում նշեց, որ ԲՀԿ-ի անունից՝ ինչ-որ մեկն այստեղ պետք է ներողություն խնդրի այդ խայտառակ պահվածքի համար: Նրա խոսքի ժամանակ հնչեցին ծափահարություններ, իսկ տեղից ԲՀԿ-ական պատգամավորներից մեկն ինչ-որ բան ասաց, ինչին Բաբաջանյանն արձագանքեց. «Լռեք, երբ ես խոսում եմ»:

Այս ելույթից հետո Արման Բաբաջանյանը զբաղեցրեց իր տեղը, ինչից հետո ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյաննը գնաց դեպի Արման Բաբաջանյանը, ով ոչ մի կերպ չարձագանքեց քաշքշոցին:

«Իմքայլական» պատգամավորներն ու ԲՀԿ-ականները  Դալլաքյանին չթույլատրեցին մոտենալ Բաբաջանյանին: Արձագանքելով միջադեպին՝ Արարատ Միրզոյանն ամբիոնից ասաց. «Պատգամավորները հերթագրվում ու ամբիոնից խոսում են եւ չեն կարող հետապնդվել իրենց ելույթների համար, ով չի գիտակցում այս նորմերը, թող հրաժարվի մանդատից եւ «հայաթի բիսեդկում լռվի»։ Ռազբորկա՞ եք ուզում անեք: Չէ, ուրեմն նստեք տեղդ, լսեք ելույթը եւ մի գնացեք նախորդ ելույթ ունեցողի մոտ»:

Տպել
Ամենաշատ