News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ռոստելեկոմ»-ը, կարևորելով բաժանորդների առաջարկներն ու ցանկությունները, հեռուստադիտողին է ներկայացնում նոր և շատ սպասված՝ «Շանթ Kids» HD (թիվ 517) հեռուստաալիքը։

«Շանթ Kids» -ը հանդիսանում է առաջին հայալեզու շուրջօրյա մանկական հեռուստաալիքը, որը հնարավորություն է ընձեռում դիտելու բոլոր ժամանակների լավագույն մուլտֆիլմերն ու հեքիաթները միմիայն հայերեն թարգմանությամբ։ Այն սպասված հեռուստաալիք է՝ գունեղ, տպավորիչ, ապահով, ուսուցողական բովանդակությամբ և ներառվել է «Ռոստելեկոմ»-ի բոլոր փաթեթային առաջարկներում։

«Շանթ Kids» HD հեռուստաալիքով հեռարձակվելու են՝

հայկական սիրված մուլտֆիլմեր,

մրցութային հեռուստաշոուներ,

մանկապատանեկան գեղարվեստական ֆիլմեր,

հանրահայտ լիամետրաժ և կարճամետրաժ մուլտֆիլմեր,

Союзмультфильм-ի ողջ տեսադարանը։

Այսպիսով, «Շանթ Kids» HD հեռուստաալիքի շնորհիվ հին ու բարի հեքիաթային հերոսները մանուկների հետ հեռուստաէկրանից կխոսեն հայերեն լեզվով։

«Շանթ Kids»` մեկ քայլ մանուկներին ընդառաջ:

Ընկերության Սմարթ հեռուստատեսության եթերով մշտապես հեռարձակվում է ամենաբարձր վարկանիշն ունեցող  բովանդակությունը՝ պարբերաբար թարմացվելով ու համալրվելով լավագույն ժամանակակից հեռուստաալիքներով։

Հիշեցնենք նաև, որ Սմարթ հեռուստատեսության բոլոր ալիքները նույնպես մինչև ս.թ. փետրվարի 15-ը հասանելի կլինեն ընկերության բոլոր բաժանորդների համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ