News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նոր խորհրդարանական քննչական հանձնաժողովը պետք է ուսումնասիրի բիզնեսի եւ Երեւանի քաղաքապետարանի հարաբերությունները։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, խորհրդարանական հատուկ հանձնաժողովի (որը ստեղծվում է բիզնեսի ներկայացուցիչների կողմից Երեւանի քաղաքապետարանին նվիրված փոխադրամիջոցների իրավաչափության ուսումնասիրման համար) գործունեության եւ լիազորությունների հարցի քննարկման ընթացքում, հունվարի 21-ին ասաց նրա նախագահ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Նա նշեց, որ հանձնաժողովը կազմված է լինելու 11 անդամից եւ աշխատելու է 6 ամիս։ Այդ ընթացքում պատգամավորները կուսումնասիրեն, թե բիզնեսն ինչ գույք է փոխանցել Երեւանի քաղաքապետարանին եւ չի՞ ստացել արդյոք դրանից հետո որեւէ արտոնություն։ Ստուգման կենթարկվի 2018 թվականի հոկտեմբերից սկսված շրջանը, երբ Երեւանի քաղաքապետ է նշանակվել Հայկ Մարությանը։

Մինչ այդ հայտնի էր դարձել, որ «Alex&Holding» ընկերությունը, որը կապում են օլիգարխ եւ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, Երեւանի քաղաքապետարանին է նվիրել 20 «ԿամԱԶ» մեքենա՝ տարբեր նպատակների համար։ Ընդ որում՝ քաղաքապետարանը եւ քաղաքապետ Մարությանը բարձրացված սկանդալից հետո փորձել են հերքել այն փաստը, որ նվերը ստացվել է Ալեքսանյանից՝ նշելով, որ ընկերությունը գրանցված է Հայկ Իսրայելյանի անունով։ Այնուամենայնիվ, լրատվամիջոցների տեղեկատվությամբ, Հայկ Իսրայելյանը Սամվել Ալեքսանյանին մերձավոր մարդ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ