News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եթե Կենտրոնական բանկը համեմատում եք Հռոմի պապի հետ, ապա կարծում եմ, որ սխալ գործունեությամբ եք զբաղվում: Հայաստանում հանրահավաքներ ոչ ոք չի անի, քանի որ ներդրողները բողոքի ակցիաներ չեն անցկացնում, այլ համապատասխան գործողություններ են իրականացնում: Այս մասին Ազգային ժողովում նիստի ժամանակ «Քրեական դատավարության մասին» եւ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ քննդատելով «Իմ քայլի» դիրքորոշումը:

Նա նշեց, որ օրենսդրական փաթեթը որոշակի սպառնալիքներ է պարունակում եւ առաջարկեց հաշվի առնել բոլոր առկա ռիսկերը: «Հայաստանն ունի օրենսդրություն, որն ուղղված է փողերի լվացման դեմ պայքարին, եւ դա պետք է հաշվի առնել: Ես ասում եմ, որ մենք կարող ենք օգտվել տվյալ օրենքից եւ ստանալ անհրաժեշտ տեղեկությունը, որը կարող է արդարացված կասկածներ հարուցել: Իսկ ԿԲ-ը նման լիազորություններ ունի: Այլ հարց է, թե ինչու այն չի տրամադրում այդ տեղեկությունը: Այդ պատճառով պետք է հարցը քննարկել ԿԲ-ի հետ, քանի որ ստացվում է, որ ԿԲ-ը նման կարեւոր հարցի առնչությամբ տեղեկություն չի տրամադրում, սակայն ունի լիազորություններ եւ հնարավորություններ: Ձեզ այդ հարցը չի՞ մտահոգում»,- ասաց Թանդիլյանը՝ նշելով, որ ԿԲ-ը կայացած ինստիտուտ է:

Պատգամավորը նկատեց, որ երկրում կան միլիոնավոր բանկային հաշիվներ, եւ մի քանի հարյուր կասկածելի բանկային համաձայնագրերի պատճառով չի կարելի հարվածի տակ դնել կետը, որը պաշտպանում է քաղաքացիների՝ բանկային տեղեկատվության եւ գաղտնիքի իրավունքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Ներկայացնել փոխարկման պատվեր հաճախորդի կողմից առաջարկվող փոխարժեքո...
«Ամիօ ժամանակաշրջան».  կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Ամիօ ժամանակաշրջան ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է...
Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
Բիզնեսի արդյունավետ զարգացման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ֆինանսական ռեսուրսների արագ հասանելիությունը...
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր...
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Ամենաշատ