News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Հայաստանում ատելության խոսք կա միայն այն մարդկանց մոտ, որոնք իրենք հենց ատում են իրենց շրջապատին, ատում են հեղափոխությունը, ատում են այն մարդկանց, որոնք այդ հեղափոխությունն արել են, քանի որ հեղափոխությունից հեռտո իրենց կյանքը կտրուկ փոխվել է: Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով, փոխվել են իրենց մենաշնորհները, իրենց ախռաննիկների քանակը, իրենց հնարավորությունները ՀՀ-ում. «Իմ քայլը» խմբակցությունը, ՀՀ ժողովուրդը ոչ մեկին չի ատում եւ ատելության խոսք չունի: Մենք ատող մարդ չունենք: Իրենք իրենց մասին խոսելիս պետք է անպայման  շեշտեն, որ իրենք իրենց մասին են խոսում.,-ասաց Ալեն Սիմոնյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ