News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Ես գենետիկ անհամատեղելիություն ունեմ պատգամավորների հետ, որոնք խորհրդարանում հարցերը լուծում են բռունցքներով»։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում հունվարի 21-ին ասաց խորհրդարանի «Իմ քայլը» կառավարող դաշինքի պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։ Նրա խոսքով, եթե նա սխալվել է իր պատկերացումներում, թե ինչպիսին պետք է լինի այս խորհրդարանը, ապա ինքն այստեղ անելիք չունի։ Նա նաեւ նշեց, որ խորհրդարանում աշխատում են շատ պատգամավորներ, այնինչ, նման միջադեպերի պատճառով նրանց գործունեությունը վարկաբեկվում է, եւ հարկ է լինում մեծ ջանքեր գործադրել, որպեսզի հասարակությանը ներկայացվի կատարված աշխատանքը։

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում  Քրեական ենթամշակույթի կրողներին քրեական պատասխանատվության կանչելու մասին օրինագծի քննարկման ժամանակ պատգամավոր Արման Բաբաջանյանին զայրացրել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի ելույթը։ Նա, մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներին կոչ է արել ներողություն խնդրել իրենց գործընկերոջ պահվածքի համար։ Դրանից հետո Արման Բաբաջանյանի եւ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորների միջեւ վեճ է բռնկվել։ Արդյունքում՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության չորս պատգամավորի զրկեց նիստերի դահլիճում գտնվելու իրավունքից այսօրվա նիստի ողջ ընթացքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ